Չինաստանն ու Ռուսաստանը համագործակցության ավելի քան 20 փաստաթուղթ են ստորագրել

Պեկինը և Մոսկվան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համագործակցության վերաբերյալ ավելի քան 20 փաստաթուղթ են ստորագրել՝ էներգետիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են նաև այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ավիատիեզերական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, գիտական ​​հետազոտությունները, կրթությունը և լրատվամիջոցները։

Ավելի վաղ Պեկինում կայացել են Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով