Ռուսաստանից հեռացած շատ ընկերություններ ցանկանում են վերադառնալ, մենք ոչ մեկին չենք վտարել, նրանք, ովքեր ցանկանում են, միշտ կարող են վերադառնալ, բայց՝ ելնելով ներկայիս պայմաններից, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Քաղաքական պատճառներով շատ եվրոպական ընկերություններ հեռացել են, այո՛, իրենց համար կորուստներով։ Բայց մենք գիտենք, մենք կապեր ունենք. շատերը անհամբեր սպասում են բոլոր քաղաքական սահմանափակումների վերացմանը և կցանկանային վերադառնալ ցանկացած պահի։ Մենք ոչ մեկից մեջք չենք շրջում… Մենք ոչ մեկին չենք վտարել, նրանք, ովքեր ցանկանում են, միշտ կարող են վերադառնալ, բայց՝ ելնելով այս պահին ձևավորվող պայմաններից», — նշել է նա Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

