Պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, ՌԴ-ն հետևողականորեն գնում է իր նպատակներին հասնելու ուղղությամբ․ Պեսկով

«Պատժամիջոցները այն օրակարգն են, որը հիմնականում աջակցում են Կիևի ռեժիմը և եվրոպական երկրները։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ներքաշեն Վաշինգտոնին իրենց ուղեծիր և պարտադրեն այդ պատժամիջոցները»,- այսպես է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել լրագրող Ալեքսանդր Յունաշևի հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Թրամփի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքներին։

«Մեր երկրի դեմ սահմանված աննախադեպ թվով պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունեցել։ Դրանք բացարձակապես անօգուտ են եղել՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։ Ռուսաստանը հետևողականորեն գնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհով»,- պարզաբանել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ «Մոսկվան կնախընտրեր հասնել իր նպատակներին քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, բայց եթե դա անհնար է փոխադարձության բացակայության պատճառով, ապա Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլ սկսել։ Բացի այդ, Եվրամիության ներկայացուցիչները կմեկնեն Վաշինգտոն՝ իրենց ամերիկացի գործընկերների հետ պատժամիջոցների նոր փաթեթը համակարգելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով