Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները խաղաղությունն ու համագործակցությունն են, դրանք երբեք չեն փոխվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների առջև, հաղորդում է TASS-ը։
«Մեր առաջնահերթությունները երբեք չեն փոխվել՝ դրանք խաղաղությունն ու համագործակցությունն են և դրանք այսօր էլ նույնն են մնում», — ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

