ԵԱՏՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կվարեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հնդկաստանը ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն նոյեմբերի սկզբին։

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովան և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են կողմերի միջև արագացված ձևաչափով ազատ առևտրի արդյունավետ բանակցությունների խթանմանն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության ձեռքբերումը։

Բանակցությունները կկենտրոնանան ապագա համաձայնագրի հիմնական հարցերի վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով