Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հնդկաստանը ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն նոյեմբերի սկզբին։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովան և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են կողմերի միջև արագացված ձևաչափով ազատ առևտրի արդյունավետ բանակցությունների խթանմանն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության ձեռքբերումը։
Բանակցությունները կկենտրոնանան ապագա համաձայնագրի հիմնական հարցերի վրա։

