Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։

ԵԽԽՎ հայտարարության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ Գազայի հատվածում լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության կողմից գերի վերցված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելու ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նստաշրջանում ելույթ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իան Բորգը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի հաջորդ հինգ տարիների համար իր գլխավոր քարտուղարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով