Հենց Թրամփն է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի շատ ժամանակ ու էներգիա է ծախսել խաղաղությանն ուղղված առաջարկների և նախաձեռնությունների վրա, քան աշխարհում որևէ մեկը և ամենամեծ հաջողության է հասել, քան աշխարհում որևէ մեկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եկեք չմոռանանք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ռուանդայում պատերազմ էր և հենց ԱՄՆ նախագահն է եղել կարգավորման միջնորդը։ Հենց ԱՄՆ նախագահն է կարգավորման հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Հենց ԱՄՆ նախագահն էր, որ վերջ է դրել Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությանը։ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը։

Եվ սա արել է հենց ԱՄՆ նախագահը, այլ ոչ թե աշխարհի որևէ այլ առաջնորդ»,- նշել է Ռուբիոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով