Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կհանդիպի մի քանի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում ելույթ ունենալուց հետո։

Այս մասին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

«Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը կհանդիպի մի քանի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ»,- նշվում է հայտարարության մեջ։

Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումին կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը: Մասնակիցների ցանկում են նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի և Նիգերի ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով