Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իգոր Կրասնովին ազատել է գլխավոր դատախազի պաշտոնից՝ Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Ալեքսանդր Գուցանին նշանակել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ։

