Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգահամակարգը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ՌԻԱ Նովոստիի։
«Հիմա անցնեմ գլխավորին, ինչով, կարծում եմ, Ռուսաստանը կարող է հպարտանալ. մինչև 2030 թվականը մենք՝ Ռուսաստանում, Տոմսկի մարզում, նախատեսում ենք գործարկել աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգահամակարգը», — ասել է Ռուսաստանի նախագահը Մոսկվայում կայացած World Atomic Week («Աշխարհի ատոմային շաբաթ») միջազգային ֆորումում։
World Atomic Week միջազգային ֆորումը, որը նվիրված է միջուկային և դրան առնչվող արդյունաբերություններին և համընկնում է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակի հետ, տեղի է ունենում սեպտեմբերի 25-ից 28-ը։

