Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները իսկապես կայուն զարգանում են։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Դուք նաև նշեցիք փոխադարձ առևտրի մասին։ Ճիշտ է, այս տարի փոքր-ինչ անկում է գրանցվել՝ պայմանավորված որոշակի համաշխարհային գործընթացներով, բայց կարծում եմ, որ կարևոր է աշխատել այս թեմայի շուրջ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որը մենք սահմանել ենք 2023 և 2024 թվականների համար։
Եվ, իհարկե, մեր հարաբերություններն ունեն շատ հարուստ օրակարգ, և մենք միշտ շատ բան ունենք քննարկելու», — նշեց Փաշինյանը։