Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնում է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր երեկոյան Տիգրանը հեռացավ Արարչի մոտ», — գրել է նա իր Telegram ալիքում։
Հունվարի սկզբին Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
Նա նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր աղոթել են իր ամուսնու համարև խնդրել է չզանգահարել ո՛չ իրեն, ո՛չ էլ ընտանիքին։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթել են։ Խնդրում եմ հիմա չզանգահարեք ո՛չ ինձ, ո՛չ իմ ընտանիքին։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն», — հավելել է մեդիամենեջերը։