Պուտին. Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները լավ են զարգանում

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն և լավ են զարգանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Առևտրաշրջանառությունը կազմում է գրեթե 11 միլիարդ դոլար՝ կարծում եմ, որ սա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 34 տոկոսն է։ Մեր վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է 11,7 միլիարդ դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2024 թվականի համար։

Հարաբերությունները զարգանում են նաև մնացած բոլոր ոլորտներում։ Մենք միշտ ունենք քննարկելու բան, չնայած վերջերս ենք հանդիպել, բայց այնուամենայնիվ, շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում», — նշել է Պուտինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով