Մոլդովայի ընտրություններում հաղթել է նախագահ Սանդուի եվրոպամետ կուսակցությունը

Նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուի եվրոպականամետ «Գործողություններ և համերաշխություն» կուսակցությունը Մոլդովայի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը։

Քվեարկության մոտ 97%-ի հաշվարկից հետո «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS) ստացել է 49.7% ձայն, ինչը նրան տալիս է խորհրդարանի 101 տեղերից 54-ը։

Դա, ճիշտ է, ավելի քիչ է, քան PAS-ը խորհրդարանի հեռացող կազմում 61 պատգամավոր կա։ Մեկ այլ եվրոպամետ քաղաքական կազմակերպություն՝ «Այլընտրանք» դաշինքը, նախնական արդյունքների համաձայն, կստանա ութ մանդատ։ Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը», Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկներով, հավաքել է ձայների մոտ 24,5 տոկոսը, ինչը նրան տալիս է 27 պատգամավորական տեղ:

Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի Հանրապետությունում մեկնարկել էին խորհրդարանական ընտրությունները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով