Պեսկով․ Զելենսկին փորձում է եվրոպացիներին ցույց տալ, որ ինքը «խրոխտ կռվող» է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է եվրոպացիներին «խրոխտ կռվող» ներկայանալ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Զելենսկին փորձում է տպավորություն թողնել եվրոպացիների, որոնք այժմ հանդես են գալիս կերակրողի դերում, ինչպես նաև նրանց հովանավորների վրա։ Նա ցանկանում է ցույց տալ, թե իբր «խրոխտ կռվող» է», – ասել է Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայի դիրքերը և բանակցային հնարավորություններն օրեցօր վատթարանում են։

Ըստ նրա, ուկրաինական կողմը «բլեֆ է անում և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ չի փնտրում»։ Նա նաև նշել է, որ «ավելի լավ է չխոսել» այն մասին, թե ինչ կլինի, եթե Ուկրաինայի զինված ուժերը փորձեն հարձակվել Կրեմլի վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով