Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին սպասում է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ալմա-Աթայում կայացած մեդիաֆորումի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս բոլորս աշխատում ենք Ղազախստանի նախագահի պետական այցի նախապատրաստման վրա, որը տեղի կունենա նոյեմբերին», – նշել է նա։
Ըստ Պեսկովի, նախապատրաստական աշխատանքները ընթանում են տարբեր ուղղություններով։
«Անհամբերությամբ սպասում ենք այս այցին։ Պատրաստվում է փաստաթղթերի ծավալուն փաթեթ», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։