ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Այս մասին տեղեկացնում է Միրզոյանի գրառումը X-ի իր էջում․
«Խորքային քննարկում ունեցանք գործընկերոջս՝ Անդրեյ Սիբիհայի հետ։ Համաձայնեցինք զարգացնել Հայաստան–Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը»,– նշել է նա՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը։
Միրզոյանի խոսքով՝ զրույցի ժամանակ ընդգծվել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կարևորությունը։ «Կարծիքներ փոխանակվեցին ներկայիս իրավիճակի շուրջ»,– արձանագրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը Լեհաստանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։

