«Աերոֆլոտի» ինքնաթիռներում ինտերնետ կլինի

«Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկին հայտարարել է, որ ընկերությունն ակտիվորեն աշխատում է իր ինքնաթիռներում ինտերնետային ծառայություն ներդնելու ուղղությամբ, հաղորդում է URA.ru-ն։

«Մենք ունենք նման նախագիծ և մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա։ Այս դեպքում ավելի բարդ է, քան Երկրի վրա ինտերնետը… Այո, դա տեղի կունենա», — ասել է Ալեքսանդրովսկին «Թվային տրանսպորտ» ֆորումում։

Հունիսին հաղորդվել է, որ ռուսական ավիաընկերությունների ուղևորները կկարողանան օգտվել թռիչքի ընթացքում ինտերնետից արդեն 2027-2028 թվականներին: «Բյուրո 1440»-ի գործադիր տնօրենի տեղակալ Դմիտրի Ագաֆոնովը նշել է, որ ծառայությունը նախատեսվում է գործարկել ընկերության ցածր ուղեծրային արբանյակային խմբավորման լիարժեք տեղակայումից հետո: Ագաֆոնովի խոսքով՝ այս խմբավորումը նախատեսվում է ավարտել 2027 թվականին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով