Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու. Ավանեսյան

Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մարզային ԲԿ-ները պետք է հագեցվեն ամբողջապես՝ ըստ պլանի։

«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարն ասաց, թե իրենց խոստումն է, որ առնվազն 50 առողջապահական կենտրոն պետք է կառուցեն, վերակառուցեն ու արդիականացնեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով