Պուտինի և Զելենսկու հանդիպումը դեռևս հնարավոր չէ նախապատրաստել․ Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդմիր Զելենսկու հանդիպումը դեռևս հնարավոր չէ կազմակերպել, քանի որ փորձագետների մակարդակով բանակցությունները կանգ են առել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

«Բարձրագույն մակարդակի շփումներն ինքնին չեն կարող ինքնանպատակ լինել, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն օգնի լուծել նման համալիր և բարդ խնդիրը։ Ցավոք, մենք այժմ հնարավորություն չունենք նախապատրաստել նման հանդիպում ուկրաինական կողմի հետ, որովհետև կիևի ռեժիմը չի շտապում շարունակել Ստամբուլյան բանակցային գործընթացը, չի շտապում պատասխանել փոխանցված փաստաթղթերի նախագծերին, չի շտապում պատասխանել երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկին»,- այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով