Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մինչև աշնան վերջ

Ռուսաստանի և Ամերիկայի միջև հարաբերություններում առկա «գրգռիչները» վերացնելու նպատակով անցկացվող ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը հաստատ կկայանա մինչև աշնան վերջը,- TASS-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Դա անպայման տեղի կունենա մինչև աշնան վերջ։ Ամսաթվեր դեռևս չկան և այդ ամենը դեռ քննարկման փուլում է», — ասել է բարձրաստիճան դիվանագետը՝ պատասխանելով հարցին։

Փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի են ունեցել բանակցություններ, որոնք նվիրված են եղել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների աշխատանքային պայմանների կարգավորմանը և երկու երկրների հարաբերություններում առկա «գրգռիչները» հաղթահարելու ուղիների քննարկմանը։ Խորհրդակցությունների առաջին և երկրորդ փուլերում ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Վաշինգտոնում ներկայիս դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Մամուլի համար փակ պայմաններում անցկացված առաջին հանդիպումը տևել է ավելի քան վեց ժամ, իսկ երկրորդ փուլի բանակցությունների տևողությունը կազմել է հինգուկես ժամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով