Ռուսաստանը, հնարավոր է, հիպերձայնային զենքի նոր համակարգեր ունենա. աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք մշակել ենք ևս մեկ հիպերձայնային զենք՝ Кинжал-ը, և միջմայրցամաքային հեռահարության զենք՝ Авангард-ը։ Կարող ենք մշակել նաև այլ համակարգեր։ Մեր նախատեսած ոչ մի բան չենք մոռացել։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդյունքներ կլինեն»,- ասել է Պուտինը Валдай միջազգային քննարկման ակումբի նիստում։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ձեռք է բերել բազմաթիվ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնց թվում՝ Орешник համակարգը։
«Մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ժամանակակից բարձր տեխնոլոգիական զենքի համակարգեր։ Վերցնենք, օրինակ, Орешник-ը։ Ոչ թե Орешкин-ը, այլ՝ Орешник-ը։ Մենք վերջերս ցույց տվեցինք, որ նման զենքերը ռազմավարական չեն։ Հիմա մենք լսում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ում որոշ փորձագետներ ասում. «Ոչ, դրանք, ամեն դեպքում, ռազմավարական զենքեր են»։ Այդ հարցը պարզաբանման կարիք ունի»,- ասել է ՌԴ նախագահը։