Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը անցկացրել իր ծննդյան օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրն անցկացրել է իր հայրենի Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ նա այցելել է Պետրոպավլովյան տաճար, Պետրոպավլովյան ամրոցում և հանդիպում է ունեցել զորքերի խմբավորումների հրամանատարների հետ, որոնք զեկուցել են առաջնագծում տիրող իրավիճակի մասին, ըստ РИА Новости-ի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճար Պետրոպավլովյան ամրոցում: Նրան ուղեկցել են պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և զորքերի խմբավորումների հրամանատարներ»,- նշել է Պեսկովը:

Նա միաժամանակ հայտնել է, որ Պուտինն իրեն ուղեկցողների հետ ծաղիկներ է դրել Պետրոս Առաջինի գերեզմանին և զրուցել տաճարի վանահոր հետ:

«Օրվա ընթացքում, Սանկտ Պետերբուրգում ևս, նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը, ինչպես նաև զորքերի խմբավորումների հրամանատարները, Գերագույն գլխավոր հրամանատարին մանրամասն զեկուցել են ճակատներում տիրող օպերատիվ իրավիճակի մասին»,- հայտնել է Պեսկովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով