Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործող մեխանիզմը շահավետ է եւ օգտակար այս միջազգային միավորման բոլոր անդամների համար։ Եվ միության դռները բաց են բոլորի համար, ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ Պետությունների Համագործակցության գագաթաժողովում։
«ԵԱՏՄ դռները միշտ բաց են,- նշել է Պուտինը։- Իմ կարծիքով՝ սա շահավետ է՝ այն բերում է տնտեսական օգուտներ, բացում է ավելի շատ շուկաներ եւ ստեղծում համագործակցության ավելի լավ պայմաններ»։
«Ի վերջո, դա պարզապես շահավետ է»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

