Լավրովը Մոսկվայում Բաշար ալ-Ասադի թունավորման մասին տեղեկությունները որակել է որպես ասեկոսեներ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Բաշար ալ-Ասադը մեր մոտ է զուտ մարդասիրական պատճառներով. նրան և իր ընտանիքին ֆիզիկական ոչնչացում էր սպառնում», — ասել է նա Մոսկվայում արաբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված որևէ խնդիր չունի և թունավորումներ չեն եղել։ Եթե նման լուրեր են առաջանում, ես դրանք թողնում եմ դրանք տարածողների խղճին», — ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների՝ նախկինում տարածված նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, իսկ Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով