Պեսկովը պատմել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի միջև զրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա համաձայնության հասնելուն պես, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Հենց որ դրանք լինեն, զրույցը տեղի կունենա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին Թրամփի՝ Պուտինի հետ Tomahawk հրթիռների մասին հնարավոր զրույցի վերաբերյալ հայտարարության մասին։

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ կարող է Պուտինի հետ քննարկել Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ ԱՄՆ նախագահի խոսքով, Վաշինգտոնը կարող էր այդ հրթիռները տրամադրել Ուկրաինայի ԶՈւ-ին, եթե ուկրաինական հակամարտությունը չհաջողվի կարգավորել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով