Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Պակիստանի վարչապետի մասնակցությամբ

Եգիպտական Շարմ էլ Շեյխում ընթացող «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում տեղի է ունեցել անսպասելի զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հատկանշական է, որ երկու երկրների ղեկավարների զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Այս կարճատև եռակողմ հանդիպումը դարձավ գագաթնաժողովի հիմնական օրակարգի ֆոնին տեղի ունեցած ուշագրավ իրադարձություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում է գտնվում աշխատանքային այցով՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով։

Ավելի վաղ Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայան ժամանելուն պես Հայաստանի կառավարության ղեկավարին պաշտոնապես դիմավորել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին։ Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների զրույցի մանրամասները այս պահին չեն հաղորդվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով