ՌԴ-ն չի կատարի ՄԻԵԴ-ի՝ Վրաստանին փոխհատուցում վճարելու մասին որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում ենք, որ դա առանձին թեմա է, առանձին էություն, որոշումը չենք կատարելու», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն կկատարի ՄԻԵԴ-ի՝ Վրաստանին փոխհատուցում վճարելու մասին որոշումը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով որոշում էր կայացրել արդարացի փոխհատուցման հարցի վերաբերյալ (հոդված 41) և ընդհանուր առմամբ 253 018 000 եվրո շնորհել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը կրել են խախտումների այդ սխեմայի կամ համակարգի ավելի քան 29 000 զոհերը, որոնց համար Ռուսաստանը մեղավոր է ճանաչվել 2024 թվականի որոշմամբ։