Պուտինը՝ ՌԴ–ին սարքավորումներ մատակարարելուց Արևմուտքի հրաժարվելու մասին. «Տոմս գնեցի, բայց չգնացի՝ ուղեկցորդի ինադու»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Արևմուտքի կողմից Ռուսաստանին վառելիքաէներգետիկ սարքավորումներ մատակարարելուց հրաժարվելը. «Տոմս գնեցի, բայց չգնացի՝ ուղեկցորդի ինադու», — հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իսկ մեր մասնագետներն ավելացնում են, ավելացնում են [արտադրությունը] և դառնում տեխնոլոգիական առաջատարներ, քանի որ սեփական շուկան թույլ է տալիս արտադրանք թողարկել լավ ռենտաբելության մակարդակով։ Եվ ի հայտ են գալիս գործընկերներ ամբողջ աշխարհում, որոնք այսօր այդ սարքավորումները գնում են արդեն ռուսական ընկերություններից։ Երեկ գնում էին Եվրոպայում, իսկ այսօր ավելի ու ավելի շատ մեզանից և այս գործընթացը կշարունակի զարգանալ։ Ի՞նչ արեցին։ Սա է՝ գնել են տոմսը և չեն գնացել՝ ուղեկցորդին «ինադու»։ Մի տեսակ անհեթեթություն է, հասկանո՞ւմ եք։ Անիմաստ բան։ Բայց սրանք այսօրվա գոյության իրողություններն են», — ասել է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով