Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տիտանի երկօքսիդի ներմուծման անմաքս քվոտա է սահմանել Հայաստանի համար

Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարականների ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի ներմուծման համար հինգ տարով հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառել։ Դրույքաչափերը սահմանվել են համապատասխանաբար 17,16-20,24% և 14,27-16,25%։

Միևնույն ժամանակ, սահմանվել են տարեկան ներմուծման ծավալներ, որոնց շրջանակում հակադեմպինգային մաքսատուրքեր չեն գանձվի։

«Փայլաթիթեղի դեպքում նշված ծավալները պետք է լինեն Բելառուսի Հանրապետության համար՝ 385 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 500 տոննա՝ 2025 թվականին, 1000 տոննա՝ 2026 թվականին, 1300 տոննա՝ 2027 թվականին, 1500 տոննա՝ 2028 թվականին, 1650 տոննա՝ 2029 թվականին, 1650 տոննա 2030 թվականին, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 325 տոննա։

Տիտանի երկօքսիդի դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության համար՝ 250 տոննայի, Բելառուսի Հանրապետության համար՝ 4500 տոննայի, Ղազախստանի Հանրապետության համար՝ 5000 տոննայի և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 300 տոննայի մասին է»,- շեշտել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Այս ապրանքները կներմուծվեն առանց հակադեմպինգային տուրքերի՝ անդամ պետությունների համար սահմանված տարեկան ծավալների շրջանակում (գնային պարտավորություններից դուրս)՝ դրանց նպատակային օգտագործման հաստատման պայմանով։

Որոշումներն ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օր լրանալուց հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով