Ըստ իս, Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին. Թրամփ

Պուտինը չի ասի, թե համաձայն չէ Հունգարիայում հայտարարվելիք խաղաղության առաջարկների հետ։ Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նա ևս ցանկանում է վերջ դնել պատերազմին։ Մենք երեկ խոսեցինք, քննարկեցինք բազմաթիվ մանրամասներ։ Ըստ իս, նախագահ Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին,  նախագահ Զելենսկին ևս ցանկանում է վերջ դնել պատերազմին»,- ընդգծել է Թրամփը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով