Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, և դա լավ է։ Կարծում եմ՝ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում, տնտեսական և մարդկային առումով։ Ըստ իս, դա շատ կարևոր պահ է»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով»։
«Նախևառաջ, կարծում եմ, որ մենք պետք է նստենք և խոսենք։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է կրակի դադարեցում։ Նույնիսկ հիմա, ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքում, շատ դժվար է պահպանել հրադադարը»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով շփվելու պատրաստակամությունը. երկկողմ լինի, թե եռակողմ, կարևոր չէ, եթե խոսքը արդար խաղաղության մասին է»։
«Ամենագլխավորը, ամենակարևորը ամեն օր հարձակման ենթարկվող Ուկրաինայի մարդկանց համար է, իսկապես ամուր անվտանգության երաշխիքներ ունենալն է։ ՆԱՏՕ-ն լավագույն տարբերակն է, բայց զենքը շատ կարևոր է։ Մեզ համար նախագահ Թրամփի և իմ միջև երկկողմ անվտանգության երաշխիքները շատ կարևոր են։ Մենք դա մանրամասն չենք քննարկել։ Բայց դա ամենակարևոր փաստաթուղթն է, քանի որ Միացյալ Նահանգները շատ ուժեղ են»,- նշել է Զելենսկին։

