ԵՄ երկրները դեռ փոխզիջման չեն հասել Ռուսաստանի ակտիվների բռնագանձման հարցում․ Կալաս

ԵՄ երկրները դեռևս փոխզիջման չեն հասել այսպես կոչված փոխհատուցման վարկային սխեմայի շրջանակներում ռուսական ակտիվների բռնագրավման վերաբերյալ, սակայն նրանք ակնկալում են առաջընթացի հասնել հոկտեմբերի 23-24-ի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Մենք առաջարկել ենք «ռեպարացիոն վարկը»։ Մենք առաջընթաց գրանցեցինք, բայց դեռ այնտեղ չենք։ Հուսով եմ, որ գագաթնաժողովում ավելի մեծ առաջընթաց կլինի»,- ասել է Կալասը։

Նա ընդունել է, որ այդ թեմայի շուրջ լուրջ տարաձայնություններ կան՝ ընդգծելով, որ դրա համար «անհրաժեշտ է փոխզիջում», և որ Եվրահանձնաժողովը ներկայումս աշխատում է Բելգիայի համար «համերաշխության միջոցների» վրա՝ ԵՄ երկրների միջև ֆինանսական ռիսկերը բաշխելու համար։

Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՀ-ն մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, սակայն դրանք կօգտագործի Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։ Եվրոպայում սառեցված Ռուսաստանի սուվերեն ակտիվների մեծ մասը՝ մի փոքր ավելի քան 200 միլիարդ եվրո, արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակում։ Դեպոզիտարիան բազմիցս դեմ է արտահայտվել դրանց բռնագրավմանը՝ նախազգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը դատական կարգով այլ մասերում բռնագրավի եվրոպական կամ բելգիական ակտիվները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով