Հարավային Կովկասում տիրող խաղաղությունը թույլ կտա վերականգնել առևտրային ուղիները․ Մարթա Կոս

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործում առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական-տնտեսական պատկերը։ Այս մասին Report-ի եվրոպական բյուրոյին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Տարածաշրջանային շրջագայությունից վերջերս վերադարձած եվրահանձնակատարի խոսքով՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանն իրական հնարավորություն ունի Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները բացելու համար։

«Եվրոպայից մինչև Չինաստանի սահմանները գտնվող երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը։ Այսօր նրանք բոլորը հավաքվել են այստեղ՝ Լյուքսեմբուրգում։ Սա առաջին անգամն է, որ նման բան տեղի է ունենում», — ընդգծել է Կոսը։

Եվրահանձնակատարը նշել է, որ Եվրոպական միության պետությունները մտադիր են ստեղծել փոխկապակցվածության նոր ենթակառուցվածք, որպեսզի իրենց համար ապահովեն գործողությունների ավելի մեծ ազատություն և ավելի շատ հնարավորություններ՝ առևտրի, էներգիայի աղբյուրների ընտրության և թվային տվյալների փոխանցման եղանակների համար։ Դա կնշանակի ավելի մեծ անկախություն բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են այդ երթուղու վրա։

«Մեր աշխատանքը ներդրում է խաղաղության մեջ։ Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները և միմյանց հետ կապված հասարակությունները կարող են ամրապնդել երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում»,- հայտարարել է նա։

«Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպումը միայն առաջին քայլն է։ Նոյեմբերին դրան կհաջորդի ներդրումային ֆորումը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ», — հավելել է եվրահանձնակատարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով