Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել․ Ալիև

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Եվ վերջին մարտական բախումներից ընդամենը երկու տարուց էլ պակաս ժամանակ անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը հասնելը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ բավականին բարձր մակարդակի քաղաքական կամք են դրսևորել։

Ինչպես հաղորդում է APA-ն Աստանայից, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջան-Ղազախստան Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում ունեցած իր ելույթի ժամանակ։

«Դե իհարկե, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը արժանի է ամենաբարձր գնահատականին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց բազմամյա հակամարտությանը և մեծ հեռանկարներ է բացում զարգացման համար, այդ թվում՝ լայն տարածաշրջանային համատեքստում, եվրասիական մայրցամաքում», — նշել է Ալիևը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով