Ղազախստանի նախագահը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի պատմական նշանակության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հռչակագրի պատմական նշանակության մասին։

«Առանձին ուզում եմ նշել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին Հռչակագրի պատմական նշանակությունը։ Ձեր կողմից (Ալիևի – խմբ.) դրսևորած կայուն քաղաքական կամքը և ռազմավարական տեսլականը ծառայում են որպես բարդ հարցերի լուծման իմաստուն մոտեցման և ապագա սերունդների ճակատագրերի համար պատասխանատվության վառ օրինակ։ Անկասկած, երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները դարձել են ջրբաժան, որը նոր հորիզոններ է բացում համագործակցության համար ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս», — հայտարարել է Տոկաևը Ղազախստանի և Ադրբեջանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում, հայտնում է Zakon.kz-ն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով