Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է ոչ բարեկամակամ գործողություն, որն ամենևին չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները, հաղորդել է РИА Новости-ն։

«Եթե խոսենք քաղաքական ասպեկտի մասին, իհարկե, դա ոչ բարեկամակամ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ. դա ակնառու է։ Եվ դա (գործողությունը — խմբ.) չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք նոր էին սկսում վերականգնվել»,- լրագրողներին ասել է Պուտինը։

Նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ներառյալ՝ «Роснефть»-ի, «Лукойл»-ի և դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ միջոցառումների մասին։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը, այդուհանդերձ ծրագրում է ապագայում հանդիպել նրա հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով