Ռուսաստանի խորքում Tomahawk կամ այլ հեռահար զենքերով հարվածները կարժանանան ցնցող պատասխանի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ТАСС-ը:
«Սա լարվածության սրման փորձ է։ Բայց եթե նման զենք օգտագործվի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ՝ ցնցող։ Թող մտածեն դրա մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներին բազմիցս խնդրել է Tomahawk հրթիռներ տրամադրել։ Ռուսաստանն իր հերթին բազմիցս զգուշացրել է նման քայլի լուրջ հետևանքների մասին։

