Հայաստանը միայն նոր սերնդի զենք է գնում. դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծված է. ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանը գնում է միայն նոր սերնդի զենք, հոկտեմբերի 24-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա գնահատմամբ՝ զենքի գնումների դիվերսիֆիկացման խնդիրը լուծված է։

Նախարարը նշել է, որ Հայաստանը նաև զարգացնում է տեղական արտադրությունը, և հայկական արտադրանքը կարևոր տեղ ունի Զինված ուժերի զինանոցում։

Պապիկյանը շեշտել է ռազմական արտադրության մրցունակության անընդհատ բարելավման և արտաքին շուկաներ ընդլայնման անհրաժեշտությունը։

Ըստ նրա՝ չնայած 2022 թվականին պաշտպանական արդյունաբերության հայկական ընկերությունների հետ կնքվել են մոտ 5,5 միլիարդ դրամի պայմանագրեր, հետագայում այդ թիվը աճել է մինչև 170 միլիարդ դրամ։

Նախարարը նշել է, որ նոր զինվորական համազգեստները կարտադրվեն արևմտյան չափանիշներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով