Ոչ Պուտինը, ոչ Թրամփը չեն ցանկանում հանդիպել միայն հանուն հանդիպման եւ իզուր ժամանակ կորցնել. Պեսկով

Կրեմլը Ուկրաինայի շուրջ բանակցությունների իրավիճակը գնահատում է որպես չափազանց երկարատեւ դադար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ընդգծել է, որ այս դադարը առաջացել է Կիեւի երկխոսությունը ակտիվացնելու դժկամության պատճառով։

Պեսկովը հավելել է, որ Պուտինը, ինչպես Թրամփը, չի բացառում ապագայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովի անցկացումը։

«Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Թրամփը չեն ցանկանում հանդիպել միայն հանդիպման համար եւ ժամանակ վատնել. արդյունքների համար անհրաժեշտ է նախապատրաստություն»,- ընդգծել է նա։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան վերլուծում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։

Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին, նա ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի դեմ չի գործում, այլ գործում է իր սեփական օգտի համար, եւ դա այն է, ինչ նա շարունակելու է անել։

Պեսկովը նշել է, որ Կիեւի երկխոսությունը շարունակելու դժկամությունը խրախուսվում է իր եվրոպացի վերահսկիչների կողմից։ «Պուտինի հայտարարությունը Tomahawk-ների հնարավոր հարվածային փորձերին արձագանքի վերաբերյալ պերճախոս է եւ սպառիչ. բացատրելու բան չկա»,- եզրափակել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով