Ներկայումս ԱՄՆ–ի հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շուրջ. Փաշինյան

Ներկայումս Միացյալ Նահանգների հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շուրջ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, նախագիծը մեզ համար և տարածաշրջանի համար նոր է, ինքը ունի բազմաթիվ նրբություններ, և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումներ կգտնենք և կիրականացնենք այդ ծրագիրը»,–ասաց նա։

Փաշինյանը մեջբերումներ արեց այդ ծրագրից՝ նշելով. «Երրորդ հոդվածը, որը մեջբերում ենք, մասնավորապես ասում է։ «Մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարկման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Իսկ չորրորդ կետում ասվում է. « Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIPP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով: Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով