Ռուսաստանը պատրաստ է չհարձակվելու երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի երկրներին. Լավրով

Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ Մոսկվան նույնիսկ պատրաստ է իրավական անվտանգության երաշխիքներ ստորագրել՝ փաստաթղթեորով հաստատել, որ մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, գրում է «Военный обозреватель»-ը։

Սակայն, ինչպես հավելել է Լավրովը, դեռևս խաղաղություն չկա։ Դաշինքը ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին, կառուցում է ռազմական բազաներ, և դա, ըստ նրա, արդեն իսկ շատ ավելի խոշոր գործողության նախապատրաստության է նման։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ փոխադարձ քայլերին. եթե ՆԱՏՕ-ն հրաժարվի իր արևելյան ընդլայնումից, Մոսկվան պատրաստ է թղթի վրա ձևակերպել սեփական պարտավորությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով