Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով