Ռուսաստանը Արեւմուտքի հետ կլիմայի վերաբերյալ երկխոսությունում պետք է հենվի իր շահերի վրա. Պուտին

Ռուսաստանը կլիմայի վերաբերյալ Արեւմուտքի հետ երկխոսությունում պետք է հենվի իր շահերի վրա։ Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլիմայի հարցերով իր օգնական եւ հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիեւի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Էդելգերիեւը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում նշել է այն բանի կարեւորությունը, որ Ռուսաստանը կլիմայական օրակարգի քննարկման մի ինչ-որ փուլում ստիպված չի եղել հարմարվել արեւմտյան երկրների ստեղծած մեթոդիկաներին եւ մեխանիզմներին։

Պուտինը նշել է, որ դրանք ստեղծել են «առանց մեր շահերը հաշվի առնելու»։ Ռուսաստանը պետք է հաշվի առնի դրանք, «նախապես մտածի այդ մասին», ասել է նա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ մշակել երկխոսության այնպիսի տարբերակ, որը ոչ միայն հարմար կլիներ գործընկերներին, այլեւ հաշվի կառներ ռուսական կողմի շահերը, կպաշտպաներ դրանք ժամանակակից  մակարդակում՝ հաշվի առնելով ընդհանուր առմամբ բնապահպանական օրակարգի պահանջները։

Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ չի կարելի մոռանալ «մեր քաղաքացիների շահերի մասին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով