ՌԴ կառավարությունը տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Ուկրաինայի նոր վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի դեմ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Որոշումը հրապարակվել է իրավական փաստաթղթերի պորտալում։
«Յուլյա Անատոլիի Սվիրիդենկո, ծնվ. 1985թ. դեկտեմբերի 25-ին, ծննդավայրը՝ Չեռնիգով, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ»,- նշված է ցանկում։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են ընկել նաեւ Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Դենիս Մալյուսկան, ինչպես նաեւ ենթակառուցվածքի նախկին նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

