Թրամփի հատուկ ներկայացուցիչ․ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մերձեցման ճանապարհին են, ինչը կարող է անհավատալի թվալ

ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բերաքը Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են մերձեցման ճանապարհին, ինչը, ըստ նրա, կարող է անհավատալի թվալ։

Բերաքն այս միտքն արտահայտել է՝ նկարագրելով ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Թուրքիան, մյուս կողմից, ունի այլ կառուցվածք։ Դա ոչ արաբական, մահմեդական երկիր է։ Եվ այն ունի կայուն հարթակ։ Դա ՆԱՏՕ-ի մեր ամենախոշոր դաշնակիցն է՝ մեզնից բացի։ Մենք անցկացրել ենք 11 հանդիպում նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի միջև։ Քննարկել ենք F-35-ը, F-16-ը, S-400-ը։ Boeing-ի հետ 100 միլիարդ դոլարի պայմանագիրը։ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մերձեցման ճանապարհին են, ինչը կարող է անհավատալի թվալ», – ասել է Բերաքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով