Պեսկով․ Պուտինի և Թրամփի միջև օպերատիվ կազմակերպված հանդիպումը հնարավոր է, սակայն այժմ դրա անհրաժեշտությունը չկա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև օպերատիվ կերպով կազմակերպված հանդիպումը հնարավոր է, սակայն ներկայումս դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հիպոթետիկ դիտարկելով՝ այն հնարավոր է, բայց ներկայումս դրա անհրաժեշտությունը չկա», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ այժմ Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ քրտնաջան աշխատանքի անհրաժեշտություն կա։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել էին հանդիպել Բուդապեշտում և սկսել դրա նախապատրաստումը՝ հոկտեմբերի 16-ի զրույցի արդյունքներով։ Սակայն հոկտեմբերի 23-ին Թրամփը անսպասելիորեն հայտարարել է նման գագաթնաժողովի տեղափոխման մասին անորոշ ժամկետով, քանի որ, ըստ ամերիկացի առաջնորդի, նշված օրերին իրեն չի հաջողվի հասնել «նրան, ինչ անհրաժեշտ է»։

Պուտինը նշել է, որ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը,թերևս, հետաձգվել է, ոչ թե չեղարկվել, և գագաթնաժողովի նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն։ Հենց ամերիկյան կողմից է կախված բարձր մակարդակով անձնական շփումների հետագա հեռանկարը, նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով