Ակտիվ աշխատանքներ են տարվում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 3-ին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս շաբաթ ի վերջո պաշտոնապես արդեն կստանանք գործողությունների ծրագիրը և գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում», — հավելել է Սարգսյանը։ Ինչպես նշել է նախարարը, գործողությունների ծրագիրն ինքնին նորություն չէ։ «Դրանում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք Հայաստանի կառավարությունն արդեն իսկ սահմանել է որպես առաջնահերթ ուղղություններ այս կամ այն բարեփոխումներն իրականացնելու համար», — ընդգծել է ՆԳՆ ղեկավարը։

