Ողջունում եմ Հայաստան երկաթուղային տրանսպորտի ոլորտում Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը․ վարչապետ

Ես ողջունում եմ Հայաստան երկաթուղային տրանսպորտի ոլորտում Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, երբ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այնպիսի գնահատականներ, թե Իրանի և Ռուսաստանի համար դա բացասական իրադարձություն է, Հայաստանի իշխանություններն ասում էին, որ այս փոփոխությունն ընդհակառակը՝ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։

«Կատարվածը լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ մենք ակնկալում էինք օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում փաստաթղթերի ստորագրումից հետո»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ Ռուսաստանից Հայաստան է ժամանել 1050 տոննա (15 վագոն) քաշով ռուսական ցորենի խմբաքանակը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հետագայում հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսվում է այս երթուղով Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով